Ըստ ՌԻԱ-Նովոստիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն՝ հանդիպելով կազմակերպության հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչների հետ, առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ (Արցախ)՝ մշակութային ժառանգության պահպանման նպատակով: Նա հայտնել է, որ այդ թեմայով բարձր մակարդակի քննարկումներ են անցկացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ եւ վերահաստատել ԼՂ-ի (Արցախի) մշակութային ժառանգության պաշտպանության ու վնասը կանխարգելելու անհրաժեշտության մասին նոյեմբերի 9-ին հնչեցրած իր կոչը:
Միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Արցախի մշակութային ժառանգությունը ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելու բաց նամակ-կոչով դիմել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։
Հակամարտության ընթացքում Արցախից նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը կանխելու մտահոգությամբ միավորված կոչ են արել նաեւ Իտալիայում եւ երկրից դուրս աշխատող իտալացի գիտնականները։