ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 2020-ի նոյեմբերի 9-15-ին HeadHunter կազմակերպությունը ՌԴ 4184 քաղաքացիների շրջանում անց է կացրել մասնագիտությունների վարկանշման հետազոտություն, համաձայն որի առաջին տեղում ծրագրավորողի աշխատանքն է (17 տոկոս), երկրորդը տնօրենի եւ թոփ-մենեջերի մասնագիտությունը (13 տոկոս), երրորդ հորիզոնականը կիսել են նախագահի, ինժեների եւ բժշկի մասնագիտությունները (4-ական տոկոս): Պատգամավորները եւ պետական ծառայողները զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը (3 տոկոս):
Առավել անպատվաբեր մասնագիտությունների ցուցակը գլխավորում են հավաքարարի (17 տոկոս), վաճառողի եւ գանձապահի (13 տոկոս), դռնապանի (12 տոկոս), ուսուցչի (4 տոկոս) մասնագիտությունները:
Հետազոտությունը պարզել, որ քաղաքացիների մեծամասնության համար մասնագիտության պատվաբեր լինելը որոշվում է աշխատավարձի մեծությամբ (74 տոկոս), հասարակության կողմից հարգված լինելով (58 տոկոս), հանրօգուտ աշխատանք կատարելով (51 տոկոս):