ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման եւ Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր: