Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը կարեւոր քայլ է համարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը:
«Այժմյան լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ հանուն կայուն խաղաղության ջանքերը շարունակվում են: