«Զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Որեւէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որեւէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար». «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ չպարզաբանելով հաշմանադամության կարգ տալու մեխանիզմը։
Մինչ այդ սոցցանցերում տեղեկություն էր շրջանառվում, թե Արցախյան պատերազմում վիրավորված զինվորները հաշմանդամություն կարգ ստանալու համար պետք է փաստաթղթեր հավաքեն եւ ներկայանան համապատասխան գերատեսչություններ: