Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են անում՝ պահանջելով քայլեր ձեռնարկել իրենց հարազատներին որոնելու եւ գտնելու ուղղությամբ։
Հանդիպելով ցուցարարներին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորել է վաղը 15-20 հոգով գալ խորհրդարան եւ մասնակցել այս թեմայով քննարկմանը:
«Այսօր կառավարությունում քննարկվելու են նմանատիպ բոլոր հարցերի լուծման ուղիները: Ազգային ժողով կգան արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, կներկայացնեն այս հարցի լուծումները, հետագայում իրենց գործիքակազմը կներկայացնեն նաեւ Կարմիր խաչի եւ ռուսական զորքի ներկայացուցիչները». ասել է Քոչարյանը: