Նիկոլ Փաշինյանին պետք է դատել ոչ թե սեպտեմբերի 27-ի, այլ սեպտեմբերի 26-ի համար։ Դա վերջին օրն էր, երբ քո քաղաքական իշխանությունը պատասխանատու էր խաղաղության համար։
Կա՛մ նա գիտեր իրերի իրական վիճակը ու չգնաց խաղաղության, կա՛մ գիտեր, որ գնալն էլ չէր փրկի, կա՛մ ոչինչ էլ չգիտեր սպասվող պատերազմի մասին, ու դա ավելի է բարդացնում նրա վիճակը։ Որովհետեւ այնպես չէ, որ չկային վերլուծաբաններ ու չէին ասում՝ ընկե՛ր, պատերազմը քթիդ տակ է, Ադրբեջանը 30 տարի պատերազմ է պարարտացրել, ոչինչ չունե՞ս ասելու կամ անելու էդ առիթով։
Նիկոլ Փաշինյանին պետք է դատել սեպտեմբերի 26-ի համար, քանի որ այն իր համար մնաց տարվա 365 օրերից մեկը, իսկ Հայաստանի ու Արցախի համար դա խաղաղության հնարավորության վերջին օրն էր։
Նրան պետք է դատել, որովհետեւ անհրաժեշտ ինքնախոստովանությունն ինքն է արել՝ տարածքները զիջեի, ինձ ասելու էիք դավաճան։ Մինչդեռ պետք էր մանրամասն հաշիվ տալ Հայաստանին եւ Արցախին, թե ինչու էր պետք զիջել գրավյալ տարածքները։
Սերժ Սարգսյանը Արցախի համար (փակ միջավայրում) որոշ պարզաբանումներ գոնե արել էր՝ եթե հիմա չզիջենք, վաղը «Կարս, Կարս…» հայրենասիրական անհիմն կարոտախտային երգի մոտիվներով երգելու ենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ…»։
Ոչ ոք, պնդում եմ, ոչ ոք պարտավոր չէր մատից հոտ քաշել եւ իմանալ, թե ինչ աղետ է գալու իր գլխին, իշխանությունը, նույնիսկ անօրինական, միակ լեգիտիմ մարմինն է, որն ունակ է ժողովրդին տեղեկացնելու։
Դու չես ուզում լինել դավաճան, ուրեմն իրավունք չունես իսկական դավաճանին դավաճան անվանելու, որովհետեւ այսօր ես համապատասխան խաղաղությունը չունեմ որպես ապրող։
Նիկոլ Փաշինյանին պետք է դատել սեպտեմբերի 26-ի համար, որովհետեւ նա երկուս ու կես տարի զբաղված է եղել իր հանդեպ ժողովրդի սերը խնամելով, նա զբաղված է եղել իր ամեն «աննախադեպը» զգեստավորելով այս կամ այն հիմարությամբ, ինչպիսին անցյալ տարվա հուլիսյան արկածախնդրության մասնակիցներից մեկին Ազգային հերոսի կոչում շնորհելն էր։
Թե չէ սեպտեմբերի 27-ից հետո Փաշինյանը հաղթանակի ոչ մի շանս չուներ։
Նրան պետք էր դատել հենց թեկուզ այն բանի համար, որ խայտառակությունից չփրկեց մեր բանակին, որը վերջին երկու տասնամյակում առաջին ազատամարտի հաղթանակի «թմրանյութի» խոնջենքով էր ապրել։
Այո՛, առաջին ԱԹՍ-ի՝ «Բայրաքթարի» երեւալուց հետո մենք դատապարտված էինք՝ ունենալով անգամ այն աննախադեպ միասնական ոգին, որը ոչ մի փորձություն չէր անցել հեղափոխության հաղթանակից հետո։
Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օրը վերալիցքավորեց պատերազմը հենց իր անպատասխանատվությամբ եւ նույնիսկ «ուչաստկովիին» ոչ հարիր վախով, թե ժողովուրդն ինչ կմտածի, եթե ես հենց այնպես զիջեմ գրավյալ տարածքները։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: