Վաշինգտոնի հայ համայնքն Ադրբեջանի դեսպանության առջեւ բողոքի ցույց է արել՝ պահանջելով ավելի քան 200 գերիների ազատ արձակումը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել պատերազմի ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների համար։
«Մեկ տարի առաջ ադրբեջանաթուրքական զորքերը հարձակվեցին Արցախի խաղաղ բնակչության դեմ` սպանելով կանանց եւ երեխաներին, ավերելով մշակութային օջախները։ Մեկ տարի է անցել, եւ մենք ուզում ենք ասել, որ արցախցիների եւ հայերի կողքին ենք։ Մենք չենք հանձնվելու»,- հայտարարել են բողոքի ցույցի մասնակիցները։
«Ամոթ Ալիեւին։ Ամոթ Էրդողանին։ Միացյալ Հայաստան։ Սյունիքն ուժեղ է։ Հայաստանն արդարություն է պահանջում»,- վանկարկել են ցուցարարները։
Հայ գերիներին ազատելու պահանջով բողոքի ցույց է անցկացվել նաեւ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։