Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակին։
«Խորապես ցավակցում եւ մեր զորակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ ժամանակահատվածում զոհված եւ վիրավորված անձանց ընտանիքներին»,- նշված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։