Ֆրանսիան վերահաստատել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորելու պատրաստակամությունը։
«Ֆրանսիան ջանք չի խնայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստելու կողմերի միջեւ երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տեւական կարգավորման եւ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»,- ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ:
Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը նաեւ անկեղծ վշտակցություն ու զորակցություն է հայտնել 44-օրյա պատերազմի զոհերի եւ վիրավորների ընտանիքներին։
Դեսպանատունն առավոտյան՝ 11։00-ին, մեկ րոպե լռությամբ հարգել է նահատակների հիշատակը։