ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված անձանց:
«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ամբողջ հայ ժողովրդի հետ ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եւ իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին եւ տուժածներին:
ՄԱԿ-ի Միչգերատեսչական արձագանքման պլանի միջոցով եւ մեր գործընկերների հետ մենք կշարունակենք մարդասիրական եւ վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից եւ դրա շրջակայքից տեղահանված եւ Հայաստանում ապաստանած անձանց եւ տուժած համայնքներին»,- նշված է հայտարարությունում։