Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված 17 հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության գործով բավարարել է նրանց ընտանիքի անդամների անունից պաշտպանների դիմումները։ ՄԻԵԴ-ը որոշել է կիրառել հրատապ միջոց՝ Ադրբեջանի կառավարությունից պահանջելով փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ:
Միաժամանակ Եւրոպական դատարնն արձանագրել է, որ Ադրբեջանի կառավարությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել հիմնավոր եւ արժանահավատ տեղեկություններ:
Զեյնալյանը հրապարակել է նաեւ գերված անձանց անունները։