Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։
Կազմակերպությունը նշել է, որ քրգործը հարուցվել է իշխանական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու ամիս անց եւ նշանավորում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի, դրանց թվում՝ արտահայտվելու ազատության հստակ նահանջ։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնելու վիրավորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրառումը։