Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանը ստորագրված նոր պաշտպանական պայամանագրի շրջանակում Ֆրանսիայից կգնի երեք նոր ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ)։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ Մակրոնն ընդգծել է, որ պայմանագիրը կարեւոր քայլ է երկու երկրների ինքնիշխանությունը եւ Եվրոպայի անկախությունն ամրապնդելու գործում։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է նաեւ, որ ֆրեգատներ գնելու Հունաստանի որոշումը Միջերկրական ծովում Հունաստան-Ֆրանսիա համատեղ շահերի պաշտպանության համար ավելի խոր ռազմավարական համագործակցության մաս է կազմում։
Ըստ ֆրանսիական մամուլի՝ Ֆրանսիայի եւ Հունաստանի կնքած պայմանագիրը 5 միլիարդ, ըստ թուրքական մամուլի՝ 3 միլիարդ դոլար արժողության է։