Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հոկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Հռոմում G20-ի երկրների առաջնորդների հավաքի ժամանակ։
Հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերություններից բացի կլինեն նաեւ S-400 եւ F-35 կործանիչների թեման եւ Աֆղանստանում վերջին զարգացումները:
Երկու երկրների նախագահներն առաջին անգամ հանդիպել են հունիսի 14-ին Բելգիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում Էրդողան-Բայդեն նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել: