Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան իրավունք ունի ամրապնդելու իր պաշտպանությունը ինչպես կամենա։ Միաժամանակ Թուրքիայի առաջնորդը կարեւորել է ամերիկացիների հետ հարաբերությունների «պաշտպանությունն» ու «ամրապնդումը»։
Թուրքիայի նախագահը The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, թե Անկարան ստիպված է գնացել ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գործարքին, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվել է վաճառել իր Patriot ՀՕՊ համակարգը:
2018-ի դեկտեմբերին Պետդեպարտամենտը հավանություն էր տվել Թուրքիային Patriot ՀՕՊ համալիրների վաճառքին։ Գործարքի գումարը 3,5 միլիարդ դոլար էր կազմել։ Սակայն այդ ժամանակ Թուրքիան արդեն C-400-ի մատակարարման համաձայնագիր էր կնքել։
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական համակարգերից հօգուտ Patriot-ի՝ չեղարկելով նորագույն F-35 կործանիչների վաճառքը եւ պատժամիջոցներ սահմանելով պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ:
C-400 համալիրների մատակարարման համաձայնագիրը թյուրըմբռնում է առաջացրել Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում։ Քննարկվում է համալիրների երկրորդ գնդի մատակարարման հնարավորությունը։