Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50000 չափաքանակ փոխանցել Հայաստանին:
«Առաջին անգամ Moderna պատվաստանյութը հասնում է Հայաստան, եւ առաջին անգամ է Լիտվան նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութը: Լիտվան կշարունակի իր լուման ներդնել #TeamEurope նախաձեռնությանը համավարակի դեմ պայքարում Եվրամիության ներդրած համապարփակ ջանքերի շրջանակում»,- նշված է Հայաստանում Լիտվայի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտնել է, թե ուրախ է, որ կարող են Հայաստանի ժողովրդին բաժին հանել ոչ միայն AstraZeneca, այլեւ Moderna, քանի որ հայերը շատ ավելի երկար են սպասել այդ պատվաստանյութին, քան Լիտվայի քաղաքացիները: Նա ընդգծել է, որ Լիտվան կշարունակի պատվաստանյութեր տրամադրել ոչ թե Եվրամիության անդամ երկրներին, այլ հատկապես այն երկրներին, որոնք դժվարանում են դրանք ձեռք բերել: