Ըստ թուրքական «Haber Global»-ի՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը։
Օդանավակայանը, որի կառուցումը Ադրբեջանը սկսել է ղարաբաղյան վերջին պատերազմի ավարտից անմիջապես հետո, նախատեսվում է շահագործման հանձնել մինչեւ գալիք ձմեռը։ Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 3000 մետր է, լայնությունը՝ 60 մետր:
Սեպտեմբերի սկզբին «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի A340-500 մարդատար եւ Silk Way ավիաընկերության Boeing 747-400 բեռնատար օդանավերը կատարել են առաջին փորձնական թռիչքները։
Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում եւս երկու միջազգային օդանավակայան է կառուցելու: AzVirt շինարարական ընկերության ինժեներ Ղահրաման Ահմեդովը ավելի վաղ հայտնել է, որ Ֆիզուլիի օդանավակայանից բացի նախատեսվում է օդանավակայաններ կառուցել նաեւ Զանգելանում եւ Քելբաջարում: