Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող եւս 1 հայ զինծառայողի աճյուն:
Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում զինադադարից հետո փրկարարական ջոկատները մինչեւ օրս հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։