Ուկրաինան եւ Թուրքիան հուշագիր են ստորագրել հարվածային «Bayraktar» ԱԹՍ-ների սպասարկման, վերանորոգման եւ արդիականացման համատեղ ուսումնափորձարարական կենտրոնի կառուցման եւ անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ «Baykar» ընկերության միջեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Ըստ այդ փաստաթղթի՝ կենտրոնը կառուցվելու է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող հողատարածքում՝ Վասիլեւսկ կոչվող վայրում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների՝ ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը:
Սա թուրք-ուկրաինական ռազմական համագործակցության հերթական փուլն է։