Հայաստանի «ԱրՔա» վճարային համակարգում տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Քարտապանները չեն կարողանում օգտվել իրենց բանկային քարտերից. բանկոմատները չեն աշխատում, online փոխանցումներ ու վճարումներ չի ստացվում իրականացնել։
«ԱրՔա»-ընկերության գրասենյակից հայտնել են, որ խափանումը պայմանավորված է ամսվա սկզբի համար բնորոշ համակարգում առաջացած ծանրաբեռնվածությամբ: Հնարավոր խնդիրներից խուսափելու համար ստիպված են եղել այս ծառայությունը սպասարկող ծրագիրը ժամանակավորապես անջատել։
Նույն ծանրաբեռնվածության պատճառով ներկա պահին չի գործում նաեւ online banking ծառայությունը։