Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-8-ը Նախիջեւանում կանցկացնեն համատեղ «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունները, որոնց նպատակն, ըստ Թուրքիայի ՊՆ-ի, երկու երկրների ցամաքային զորքերի միջեւ համագործակցության զարգացումն է:
Ադրբեջանին սահմանակից շրջաններում էլ դեռեւս շարունակվում են Իրանի զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները։
Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչը, պատասխանելով Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության մասին հարցին, ընդգծել է, որ Անկարան ուշիուշով հետեւում է տարածաշրջանի բոլոր իրադարձություններին: