Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, տեղեկացնում է, որ եռակողմ համաձայնագրից բխող խնդիրների կատարման համար Ալիեւը ստեղծել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների կոորդինացման շտաբ, որին առընթեր կլինի նաեւ քարտուղարության եւ հաղորդակցության գործառույթներ իրականացնող միջգերատեսչական կենտրոն: Կենտրոնը կազմակերպչա-վերլուծական աջակցություն կցուցաբերի Կոորդինացնող շտաբի գործունեությանը:
Շտաբի ղեկավար է նշանակվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիեւը: Շտաբի կազմում ներգրավված են առաջին փոխնախագահը, նախագահի օգնականները, Ադրբեջանի գրեթե բոլոր նախարարությունների, գերատեսչությունների եւ կոմիտեներեի առաջին դեմքերը։ Կոորդինացման աշխատանքներին կմասնակցի նաեւ փախստականների եւ հարկադրաբար վերաբնակեցվածների հարցերով զբաղվող «Ազերկոսմոս» ԲԲԸ ղեկավարը։