ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրով Հայաստանին տրամադրվելիք 2.6 միլիարդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը մասնակցել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ եւ ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քննարկման ընթացքում հստակեցվել են ծրագրերի արդյունավետ իրականացմանն ուղղված համատեղ քայլերի հաջորդականությունը, ներդրումային եւ ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները: