Ըստ ռուսական ՌԻԱ նովոստիի՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հայտարարել է, որ Փարիզի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի տա: Ավելին, «Ղարաբաղի անկախության ճանաչումը կհանգեցնի իրավիճակի վրա ազդեցության բոլոր հնարավորությունների կորստին եւ կխոչընդոտի խաղաղ գործընթացին» ,-ընդգծել է Լեմուանը, հավելելով, որ այդ քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երեւանի եւ Փարիզի այլ գործընկերների քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 305 «կողմ», 1 «դեմ» եւ 30 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը: