«Կավկազսկի ուզել» կայքը գրում է, որ ՄԿԽԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հետպատերազմական իրավիճակի մասին հայտարարություն են արել՝ մասնավորապես նշելով, որ արցախյան ռելիեֆի առանձնահատկությունները բարդացնում են հակամարտության գոտում զոհվածների մարմինների որոնման աշխատանքները, իսկ շատ դեպքերում զոհվածների աճյունները նույնականացնել հնարավոր է լինում միայն ԴՆԹ-ի վերլուծության միջոցով։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ ՄԿԽԿ ղեկավարը հրահանգել է զոհվածների որոնման եւ անձը հաստատելու գործընթացն արագացնելու համար շարունակաբար մեծացնել Կարմիր խաչի աշխատակիցների թվաքանակը։
Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի աշխատակիցները անմիջականորեն չեն մասնակցելու Լեռնային Ղարաբաղում (Արցախում) զոհվածների մարմինների որոնումներով։ Նրանք ԼՂՀ բնակիչներին հոգեբանական օգնություն կցուցաբերեն եւ կապահովեն հակամարտության կողմերի ներկայացուցիչների փոխազդեցությունը: