ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ մարդասիրական ակցիա են իրականացրել ԼՂ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:
Ըստ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Թուսիդի՝ մարդասիրական բեռը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ են հասցրել ռուսական խաղաղապահ ուժերը: Զորակազմի հանրային ընդունարանի մասնագետները, փոխգործակցելով տեղի վարչակազմի հետ, կարիքավորների ցուցակ են կազմել եւ օգնություն ցուցաբերել նրանց:
Խաղաղապահ զորակազմը ԼՂ խոշոր հեռավոր շրջաններից մեկի՝ 1500 բնակիչ ունեցող Հաթերք բնակավայրի 16 բազմազավակ եւ 32 փախստական ընտանիքներին են հանձնել բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի փոխանցած երեքական զույգ ամառային, միջսեզոնային եւ ձմեռային կոշիկ, ինչպես նաեւ տաք հագուստ: