Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսով հիվանդացության եւ մահացության աճ է գրանցվել: Համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշներն արձանագրել է Ռումինիան՝ օրական շուրջ 15 հազար նոր դեպքով եւ 330 մահացու վախճանով:
Կորոնավիրուսից մահացած 330 հիվանդներից 303-ը պատվաստված չեն եղել: Պատվաստում ստացած ու մահացած հիվանդները, որոնք անգամ ուղեկցող հիվանդություններ չեն ունեցել, պատկանել են 48-90 տարիքային խմբին:
Ռումինիայում բժիշկներն աշխատում են արտակարգ ռեժիմով, հիվանդների մի մասը հիվանդասենյակներում տեղ չլինելու պատճառով բուժվում է հիվանդանոցների միջանցքներում:
Լատվիայում, որտեղ եւս հայտարարվել է բժիշկներին արտակարգ ռեժիմի տեղափոխելու մասին, իշխանությունները հույս ունեն մոբիլիզացնելու ոչ միայն բուժաշխատողներին, այլեւ բնակչությանը: Մարդկանց պարբերաբար հիշեցվում է վիրուսի դեմ պայքարի միջոցառումների պահպանման կարեւորությունը:
Վերջին օրերին հակառեկորդ է գրանցվել նաեւ Ռուսաստանում, որտեղ հաստատվել է վարակման 27550 նոր դեպք, ինչը անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից ի վեր ամենաբարձր օրական ցուցանիշն է: