Սոչին ու Երեւանը «թավշյա սեզոնում» ռուսաստանցիների նախընտրած ուղղություններից են:
Դրա մասին են վկայում 2020-ի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2021-ի հոկտեմբերի 15-ը երկու ուղղությամբ ավիատոմսերի գնումների վրա հիմնված Yandex.Travel ծառայության վերլուծական տվյալները:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ արտասահմանյան ուղղություններից ամենամեծ պահանջարկն է վայելում Հայաստանի ուղղությունը՝ Երեւանը, երկրորդ եւ երրորդ տեղերում Թուրքիայի Ստամբուլ եւ Անթալիա քաղաքներն են։
Վերլուծաբանները արտասահմանյան ճամփորդական ուղղությունների նախընտրությունը կապում են կորոնավիրուսի համավարակի ազդեցության եւ այն փաստի հետ, որ նախկինում ավելի հայտնի ու նախընտրելի ուղղությունները հիմա պարզապես հասանելի չեն ռուսաստանցիներից շատերի համար: