Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակության՝ Ադրբեջանի Միլի մեջլիսը (Ազգային ժողով) կոչ է արել կառավարությանը դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար։
Դա Ադրբեջանի արձագանքն է նոյեմբերի 25-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատի ընդունած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագծի:
Պաշտոնական Բաքուն կոչ է անում նաեւ վերանայել Ադրբեջանի եւ Ֆրանսիայի ներկայիս քաղաքական հարաբերություններն ու հետ կանչել Փարիզում իր դեսպանին: