Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ նվաճեց Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
72 կգ քաշային մարզիկը եզրափակիչ մրցամարտում 3:1 հաշվով մեծ դժվարությամբ հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Սա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի առաջին մեդալն է Օսլոյում: