Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան:
Սա լինելու է Հնդկաստանի արտգործնախարարի՝ պատմության մեջ առաջին այցը Հայաստանի Հանրապետություն:
Հնդկաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները:
Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, արտգործնախարարի եւ Ազգային ժողովի խոսնակի հետ: