Ռուսական Sputnik լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությանը, տեղեկացնում է, որ
Անգլիայի լորդերի պալատի անդամ Դեվիդ Թրիմբլն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներկայացրել է խաղաղության Նոբելյան մրցանակի։
Թրիմբլն ինքը Նոբելյան դափնեկիր է։ Հեղինակավոր մրցանակը նա ստացել է 1998-ին Իռլանդիայի խաղաղության համաձայնագրում ունեցած ներդրման համար։
Այժմ նա խաղաղության Նոբելյան մրցանակի է ներկայացնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանին Իսրայելի եւ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման համաձայնագրում կարեւոր դերակատարներ լինելու համար: