Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի փակել իր օդային տարածքը Ադրբեջանի համար։
«Մենք երբեք չենք փակել օդային տարածքն Ադրբեջանի առջեւ։ Ցամաքային սահմանը եւս բաց է, կապ կա, տեղաշարժը չի դադարել»,- Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Խաթիբզադեն՝ նշելով, որ Բաքուն եւ Թեհրանը երրորդ երկրներին չպետք է թույլ տան ազդել իրենց հարաբերությունների վրա։
Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչն ասել է նաեւ, որ իրանական կողմն իր մտահոգությունները փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին։ «Բաքվում մեր ընկերները հայտարարել են, որ կլուծեն այդ խնդիրները»,- նշել է նա։
Խաթիբզադեն շեշտել է, որ որոշ հարցերում Ադրբեջանից Իրանի սպասելիքները չեն արդարացել։