Թուրքիայի միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Մուստաֆա Այդինի խոսքով՝ հատկապես Ղրիմի բռնակցումից հետո, Անկարան ու Կիեւը սկսեցին համագործակցել պաշտպանական ոլորտում։
Խոսքն Անտոնովի գործարանի հետ հրթիռային համակարգերի համատեղ մշակման եւ օդանավերի համատեղ արտադրության մասին է: Ուկրաինան արդեն իսկ Թուրքիայի զինված ուժերի համար անչափ կարևոր շարժիչներ եւ տուրբիններ է մատակարարում:
Երկու երկրները պայմանավորվել են Bayraktar TB2 անօդաչուների՝ «Սեւ ծովի վահանի» արտադրության շուրջ: Ուկրաինան ու Թուրքիան սկսել են համատեղ արտադրել մեկ այլ անօդաչու թռչող սարք՝ Bayraktar Akinci: Դրա տուրբինանման շարժիչն արտադրվում է Զապորոժիեում։ Մեքենան ունակ է 500 կիլոգրամանոց հրթիռներ տեղափոխելու: Կիեւի ու Անկարայի համատեղ ծրագրերում են նաեւ նավաշինությունն ու ուկրաինական նավերի նորոգումը: