ԵՄ խորհուրդը սահմանափակող միջոցառումներ է կիրառել Ռուսաստանի եւս ութ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ Ուկրաինայի անվտանգությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող գործողությունների եւ քաղաքականության իրականացման համար։
Ըստ ռուսական TACC գործակալության՝ ԵՄ պատժամիջոցների ցանկը համալրածների թվում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ՝ դատավորներ, դատախազներ եւ ուժայիններ: Նրանցից մեկն էլ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածաշրջանային վարչության ղեկավար Լեոնիդ Միխայլյուկն է:
Պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիներին արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք, նրանց ակտիվները սառեցվում են: Բացի դրանից եվրոպական պետությունների քաղաքացիները չեն կարող ֆինանսատնտեսական բնույթի որեւէ հարաբերություն պահպանել պատժամիջոցների ենթարկված անձանց հետ։
Այսպիսով, ԵՄ պատժամիջոցները տարածվում են 185 անձանց եւ 48 տնտեսվարող սուբյեկտների վրա: