Ըստ բրիտանական BBC գործակալության՝ կորոնավիրուսով վարակվելուց կարճ ժամանակ անց մահացել է Պակիստանի միջուկային ծրագրի հայրը համարվող միջուկային ֆիզիկոս, 85-ամյա Աբդուլ Քադիր Խանը:
Արեւմուտքի հատուկ ծառայություններում նրան անվանում էին աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը. Քադիր Խանը ատոմային ռումբ ստեղծելու տեխնոլոգիան փոխանցել է Հյուսիսային Կորեային, Իրանին եւ Լիբիային:
Պակիստանի կառավարության ղեկավար Իմրան Խանը հայտարարել է, թե երկիրը ազգային հերոս կորցրեց: «Մեր ժողովուրդը սիրում էր նրան, քանի որ նրա շնորհիվ մենք միջուկային զենք ստացանք»,- թվիթերյան գրառմամբ նշել է Պակիստանի վարչապետը: