ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտում 95-97 տոկոսով վերականգնվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները: Վերականգնվել է քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը:
Միեւնույն ժամանակ ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները վերականգնողական աշխատանքների իրականացման վայրերում կատարել են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ, այդ թվում՝ երկու դպրոցում, որտեղ առաջիկայում վերսկսվելու է ուսումնական գործընթացը: