Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» բժիշկների՝ կորոնավիրուսով հիվանդ են մնում միջինը 11 օր, սակայն հիվանդներից ոմանք կարող են ապաքինվել շատ ավելի արագ՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում:
Մոսկվայի Գաբրիչեւսկու անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքի գծով փոխտնօրեն Տատյանա Ռուժենցովան հայտնել է, որ հիվանդությունը կարող է տեւել մինչեւ 28 օր: 14-րդ օրվանից հետո այն կապված է զարգացող բարդությունների հետ, որոնց տեւողությունը կարող է տարբեր լինել։
Նա նշել է, որ որոշ դեպքերում բարդությունների հետեւանքները կարող են մնալ ավելի քան երեք ամիս, մինչեւ կես տարի, երբեմն՝ ավելի երկար։
Ինստիտուտի կլինիկական բաժնի կրտսեր գիտաշխատող Դարյա Խավկինան նշում է՝ հիվանդության տեւողությունը կախված է նրանից, թե որքան ճիշտ եւ ժամանակին է սկսվել բուժումը, ինչպես նաեւ օրգանիզմի առանձնահատկություններից:
Բժիշկներն ընդգծել են, որ պատվաստվածների դեպքում հիվանդության տեւողությունը շատ ավելի կարճ է: