ՀՀ ՊՆ-ից այսօր հայտնել են, որ Մոսկվայում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Ըստ Газету.Ru-ի՝ Շոյգուի ու Կարապետյանի բանակցություններից առայժմ մանրամասներ չեն հաղորդվել։
REGNUM-ն էլ նախարարների հանդիպման լուրում նշել է նաեւ, թե սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 12-ին Մոսկվայում տեղի ունենալիք հանդիպման ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման հարցը։