Իրանում 12 մարդ է ձերբակալվել՝ Ղարաբաղյան վերջին պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար։
Ըստ «Թուրան» գործակալության՝ Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլ քաղաքի դատարանը մեղադրյալներին 15 տարվա ազատազրկման է դատապարտել եւ ենթարկել մտրակի 888 հարվածի։ Նրանք մեղադրվում են ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու եւ անկարգություններ իրականացնելու հոդվածներով։ Ձերբակալվածներն ադրբեջանցիներ են։
44-օրյա պատերազմի մեկնարկին իրանաբնակ հարյուրավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել եւ աջակցություն հայտնել Ադրբեջանի զինված ուժերին։ Ակցիայի ընթացքում ձերբակալվել էր մի քանի տասնյակ անձ։