Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մեկնաբանության՝ մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման վայրերի հստակեցում։
«Պետական սահմանի սահմանագծումը եւ սահմանազատումը տեւական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջեւ ձեւավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ». մեկնաբանել է ԱԳՆ-ն։