ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԼՂ Լաչինի միջանցքում (Բերձոր) ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ մարդասիրական օգնություն են ցուցաբերել բարդ կացության մեջ հայտնված բազմազավակ ընտանիքներին ու տեղի բնակիչներին:
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը նշել է, որ կարիքավոր ընտանիքներին տրամադրել են մթերային հավաքածուներ, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ:
Բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան հայտնել է, որ ակցիան հիմնականում ուղղված էր բազմազավակ եւ միայնակ մայրերին, այդ թվում 10 ընտանիքի՝ մոտ 70 մարդու։ Պոդոլսկայան հույս է հայտնել, որ նման ակցիաները շարունակական կլինեն։
Ամսվա սկզբից խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ չորս մարդասիրական ակցիա են իրականացրել Ստեփանակերտում, Մարտունիում, Հաթերքում ու Բերձորում։