Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր,Աղավնո եւ Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Բնակավայրերը կմնան հայկական,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:
«Այս պահին, առանց հստակեցնելու՝ կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվությամբ այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք եւ մնալու ենք տեղում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը: