Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լյոյդ Օսթինը եվրոպական շրջագայության շրջանակում պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Լյոյդ Օսթինը կայցելի նաեւ Սեւ ծովի տարածաշրջանի երկու այլ երկրներ՝ Ուկրաինա եւ Ռումինիա:
Եվրոպական շրջագայությունն Օսթինը կավարտի Բրյուսելի պաշտպանության նախարարությունում։
Պաշտպանության քարտուղարի Վրաստան այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ չի նշվել, սակայն հայտնի է, որ Բրյուսելի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-22-ին: