«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով անցնող հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։
Շուրջ 17 կմ երկարությամբ ճանապարհն ասֆալտապատվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։