Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակել երկու բանտարկյալի՝ պատժի մնացած մասը սեփական երկրում կրելու համար:
Իրանական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկյան «Bloomberg» գործակալությանը, հոկտեմբերի 13-ի երեկոյան հայտնել էին, որ Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին մի քանի շաբաթ առաջ ձերբակալված իրանցի երկու վարորդներին։ Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանն իրականում արտահանձնել է երկու այլ՝ ավելի շուտ ձերբակալված իրանցի բանտարկյալի։
«Մյուս երկու բանտարկյալի՝ վարորդների վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ»,- նշել է Խաթիբզադեն։