ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար։
Ըստ գեներալի` հակառակ նրան, որ 2021-ի մայիսից ի վեր նկատվել են հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ, ներկայում կողմերի միջեւ կառուցողական երկխոսության հաստատման կայուն միտում է նկատվում: