Մեծ Բրիտանիայում գործող «Global English Editing» ընկերությունը հրապարակել է աշխարհում ամենաընթերցասեր երկրների վարկանիշային աղյուսակը։ Ըստ այդմ՝ ընթերցանության առումով աշխարհում առաջատարը Հնդկաստանն է։
Գրքի ընթերցանության «Global English Editing»-ի ինդեքսը ձեւավորվում է ըստ շաբաթական ընթերցանության համար տրամադրվող ժամանակահատվածի։ Ցանկի առաջին տասնյակի երկրներից վեցն՝ ասիական, իսկ չորսը եվրոպական են։
Ընթերցասիրությամբ երկրորդ երկիր է ճանաչվել Թաիլանդը, երրորդը՝ Չինաստանը:
«Global English Editing»-ի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Հնդկաստանում մարդիկ շաբաթական ընթերցանության համար տրամադրում են 10 ժամ 42 րոպե, Թաիլանդում՝ 9 ժամ 42 րոպե, իսկ Չինաստանում՝ 8 ժամ։