Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ խորհրդակցության մասնակիցներին հայտնելով, որ նոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։